Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արբանյակ՝ տիեզերքի աղբը մաքրելու համար (տեսանյութ)

Հասարակություն
a8f327578a153c64f2f35bdf2c6c1592

Շվեյցարիայում մշակել են տիեզերական աղբը մաքրող սարքի մոդել։ Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներին երկու տարի ժամանակ է պետք եղել սարքը ստեղծելու համար։ Նրանք հույս են հայտնել, որ մաքրող սարքը ուղեծրում կհայտնվի 2016 -ին։

NASA-ի տվյալներով, տիեզերքում ներկայումս «տիեզերական աղբի» ավելի քան 16 հազար բեկորներ կան։ Նրանցից յուրաքանչյուրի մեծությունը թեև 10 սմ-ից ավելի չէ, սակայն վտանգավոր է, երբ ուղեծրում բախվում են արբանյակներին և միջազգային տիեզերական կայաններին։

«Արդեն եղել են դեպքեր, երբ իլյումինատորները վնասվել են տիեզերական աղբի բեկորների հարվածներից, որոնց արագությունը տիեզերքում գերազանցում է վայրկյանում 10 կմ-ը»,- ասում է Շվեյցարիայի Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Կլոդ Նիկոլյեն։

Աղբահավաք «CleanSpace One» սարքը 30 սմ երկարություն ունի, 10 սմ լայնություն և 10 սմ բարձրություն։ Հայտնվելով ուղեծրում, նա պետք է հետապնդի օբյեկտին, բռնի նրան, քաշելով տանի՝ հասցնի մթնոլորտի կարծր շերտերին, որտեղ կայրվի աղբի հետ միասին։