ՌԴ թեկնածուի համար նոր հիմն են գրել (տեսանյութ)
Ռուսական էստրադայի հայտնի աստղեր Ալլա Պուգաչովան և Անդրեյ Մակարեվիչը ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի համար «Հիմն» են գրել, «Ամենաբարձրահասակը» վերնագրով։
Տեսահոլովակը տեղադրված է Մակարեվիչի կայքում, սակայն Պրոխորովի մամլո ծառայությունը հայտնել է, որ «Հիմնի» շնորհանդեսը կկազմակերպվի թեկնածուի շտաբում՝ ընտրության օրը, մարտի 4-ի գիշերը։
«Շատ սիրուն երգ է ստացվել։ Բայց գիտե՞ք, կարևորը շատ արդիական է։ Միխայիլն իրոք բոլոր թեկնածուներից բոյով է»,- մեկնաբանել է Անդրեյ Մակարեվիչը։
Ալլա Պուգաչովան էլ իր հերթին խոստովանել է, որ Մակարևիչի հետ վաղուց էին որոշել համատեղ երգ գրել։
«Եվ ահա լավ առիթ՝ Միխայիլ Պրոխորովին ընտրում ենք որպես նախագահ։ Մակարևիչի գրած խոսքերը խոր իմաստ են արտահայտում»,- ասել է Պուգաչովան և երգել մի փոքր հատված՝ «Եթե ի ծնե բարձրահասակ ես, հեռուն ավելի հեշտ է քեզ տեսնել...»։