A
A
Փլուզում
Փլուզվել է Արագածոտնի մարզի Լուսագյուղի բնակիչ Սողոմոն Գրիգորյանի տան և անասնագոմի ընդհանուր տանիքը:
Փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Արագածոտնի մարզպետը:
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրության պատճառով փլուզվել է նաև Էմմա Գրիգորյանին պատկանող Ապարան քաղաքի Ս.Դավիթ փողոցի թիվ 15 տան անասնագոմի տանիքը. տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Ապարանի քաղաքապետարանի կոմունալ-տնտեսական բաժինը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։