Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար. 4 վիրավոր

Հասարակություն
16f91e9b166b83bc2b0bb36ac054b85f

Այսօր առավոտյան՝ ժամը 07.37-ին «OPEL» մակնիշի 30 ՕՕ 583 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել Ալեք Մանուկյան փողոցի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրյա սյանը:

Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցները տուժածներ`1986 թվականին ծնված Ռոման Շարոյանը ( վարորդը),1984 թվականին ծնված Թեհմինե Ումիջյանը, 1984 թվականին ծնված Տաթևիկ և 1990 թվականին ծնված Արմինե Սարգսյաները տեղափոխվել են թիվ 1 բժշկական կենտրոն:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: