Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպայակազմը չի՞ ծեծում զինվորներին

Հասարակություն
a72de700c300e1956f4da2ba8a857bd6

ԼՂ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտարարել է, որ փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ծառայող իր որդուն սպայական անձնակազմի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացի Կարինե Կիրակոսյանի դիմումի առիթով ԼՂՀ ԶՈՒ ռազմաիրավապահ մարմինները՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ անց են կացրել համակողմանի հետաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Կարինե Կիրակոսյանի դիմում-բողոքն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ Կարինե Կիրակոսյանը զանգահարել էր Պաշտպանի գրասենյակ և հայտնել, որ Ղարաբաղի զորամասերից մեկում ծառայող իր որդին պարբերաբար ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի կողմից:

1992թ. ծնված զինծառայող Կիրակոսյանը օրեր առաջ իրեն զորամասում ծեծելու մասին նույնիսկ տեղյակ է պահել ՔԿՀ-ում պատիժ կրող հորը:

Պաշտպանի աշխատակազմը խնդրի հանգամանքները պարզելու նպատակով դիմել էր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարին: