A
A
Չարլի Չապլինը կոմունի՞ստ է եղել
Բրիտանական МИ-5 հետախուզական բաժինը գաղտնազերծել է աշխարահռչակ կատակերգու Չարլի Չապլինի գաղտնի տվյալները։
«Չապլինը միջոցներ է տրամադրել կոմունիստական կազմակերպություններին, որը հաստատվում է 1952-ին Վաշինգտոն գործուղված МИ-5-ի սպաներից մեկի ներկայացրած գաղտնի փաստաթղթում»,- գրում է «Գարդիան» թերթը, հիշեցնելով, որ Չապլինը ԱՄՆ քաղաքացիություն չի ընդունել, թեև 30 տարի ապրել է այդ երկրում։
1953-ին ամերիկայի իշխանությունները չներելով կատակերգուի քաղաքական հայացքները, թույլ չտվեցին Չարլի Չապլինին վերադառնալ ԱՄՆ։ Չապլինը ժամանակին հերքել է կոմունիստական կուսակցության գաղափարախոսությանը հարելու մեղադրանքները։
Հեռանալով ԱՄՆ-ից Չապլինը բնակություն է հաստատել Շվեյցարիայում, որտեղ էլ մահացել է 77 տարեկան հասակում։