Կորել են ատոմակայանի անվտանգության տվյալները
Մեծ Բրիտնիայի առողջապահության և անվտանգության Գործադիր կոմիտեի ավագ տեսուչը Հնդկաստան կատարած այցի ժամանակ կորցրել է ատոմակայանի միջուկային անվտագության վերաբերյալ կարեւոր տեղեկություն պարունակող ֆլեշ քարտը։
Լինելով Միջուկային կանոնակարգման բյուրոյի անդամ, տեսուչի ֆլեշ-քարտում եղել են Հարթրպուլ քաղաքի ատոմային էլեկտրակայանի չկոդավորված տվյալները, մասնավորապես ատոմակայանի ռեակտորների անվտանգության սթրես-թեստերի արդյունքները և ԱԷԿ-ի ամբողջ քարտեզը,- տեղեկացնում է The Sun-ը։
Հույժ գաղտնի տվյալները ավագ տեսուչը փոխանցելով սովորական ֆլեշ քարտի վրա, նույնիսկ չի կոդավորել այն եւ գտնողը հանգիստ կարող է ծանոթանալ դրանց։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները վախենում են, որ ֆլեշ-քարտի տվյալները կարող են ընկնել ահաբեկիչների ձեռքը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ։ Այս տարվա հունվարին նույն իրավիճակում էր հայտնվել մի բրիտանացի ոստիկան, որը միջքաղաքային գնացքի նստարանին էր թողել «Օլիմպիադա-2012»-ի անվտանգության համակարգի վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթղթերը։
Անփույթ ոստիկանին դրա համար ընդամենը նկատողություն արեցին, իսկ փաստաթղթերը գտնողն այն վերադարձրել էր ոստիկանություն։