Ուիթնի Հյուսթոնին հրաժեշտ են տալիս
Երկրպագուների հոծ խմբեր են հավաքվում Նյու-Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի բապտիստական եկեղեցու բակում։ Նրանք այսօր հրաժեշտ են տալիս իրենց կուռքին՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնին։
Եկեղեցում այսօր կատարվելու է թաղման կարգ, որին ներկա գտնվելու համար բազմաթիվ հայտ ներկայացրած ԶԼՄ-ներից թույլտվություն է ստացել ընդամենը մեկ օպերատոր։ Նրա թույլատրվել է նկարահանել ծեսը, որը կցուցադրվի ինտերնետով՝ on line ռեժիմով։
BBC-ն հողորդում է, որ արարողությանը երգչուհու հարազատներից բացի, ներկա են լինելու Քեվին Կոստները, Արետա Ֆրանկլինը, Սթիվի Ուանդերը և մի շարք այլ հայտնի աստղեր։
Տեղեկատվություն կա, որ Հյուսթոնին հրաժեշտ տվող անձանց մեջ լինելու է նաև նրա նախկին ամուսինը՝ Բոբբի Բրաունը։
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է անցած կիրակի՝ փետրվարի 12-ին, Լոս-Անջելեսի հյուրանոցներից մեկի համարում։ Երգչուհու անկենդան մարմինը հայտնաբերվել է լոգարանում։
Հետաքննական մարմինները հայտարարել են, որ երգչուհու մահվան հանգամանքների վերջնական տվյալները հայտնի կդառնան 6 շաբաթից։