Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուենոս Այրեսը տիտղոսը կտա Երեւանին

Հասարակություն
2462240f440f3a24058117c5e2027ae1

Բուենոս Այրեսի քաղաքապետը կմասնակցի ու ապրիլի 22-23-ին Երևանում կայանալիք հոբելյանական միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500 ամյակին և 2012 թվականին Երևանը` գրքի միջազգային մայրաքաղաք հռչակմանը : Նրան պաշտոնական հրավեր է ուղարկել ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը
Նկատի ունենալով, որ մինչև 2012թ. ապրիլի 21-ը գրքի միջազգային մայրաքաղաքը Բուենոս Այրեսն է, դեսպան Կարմիրշալյանն ու քաղաքապետ Մաուրիսիո Մակրին կարևորել են, որ առաջին անգամ մեկ քաղաքից մյուսին այդ տիտղոսի փոխանցման արարողությունը կատարվելու նման հանդիսությամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանավորությամբ, ՀՀ կառավարության, հանձնող ու ընդունող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ: