Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթեւեկության նշանն առգրավված է

Հասարակություն
665e19532acad8dc6f3a44298f12d7a5

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սուրեն Վարոսյանին:

Պարզվել է, որ նա փետրվարի 1-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 դպրոցի մոտից գողացել է երթևեկության արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նշանը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։