Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Նորամարգում

Հասարակություն
25fd133268d6be207b617b58106dc5f3

Փետրվարի 18-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում Նորամարգ գյուղում սպանություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում, Նորամարգ գյուղի տներից մեկում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1966 թ, ծնված Իվետա Սարգսյանը խոհանոցային դանակով հարվածել է 1964 թ. ծնված Սամվել Բաղյանին, որը տեղում մահացել է:

Իվետա Սարգսյանը ձերբակալված է:

Դանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: