A
A
Թաղապետին աշխատանքից չեն հեռացնում
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը հերքեց լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությւոնն այն մասին, որ «վատ աշխատանքի պատճառով» իրեն հեռացնելու են զբաղեցրած պաշտոնից։
«Այդպիսի բան չկա։ Հերյուրանք եմ համարում մամուլում տպագրված այդ լուրերը, թե. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է ինձ հեռացնել աշխատանքից»,- «Ա1+»-ին ասաց Մելիք Գասպարյանը։
Տեղեկացնենք, որ մամուլում հրապարակվել էր, որ տեղացած առատ ձյան հետևանքով Նոր Նորք վարչական շրջանում մի շարք փողոցներ ու մայթեր հայտվել են անմխիթար վիճակում։
«Տեղացած առատ ձնից հետո արվել է մաքսիմալը՝ գլխավոր փողոցները ամբողջովին մաքրված են, բակային տարածքները նույնպես»,- եզրափակեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։