Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լատվիայում որոշվում է ռուսերենի հարցը

Հասարակություն
3c06bbe81c80f449ea227416ac84ae4c

Լատվիայում այսօր հանրաքվեի է դրվել ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու հռչակելու մասին Սահմանադրության փոփոխության օրինագիծը։

Ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու գաղափարը առաջադրել է Լատվիայի «Родной язык» հասարակական քաղաքական կազմակերպությունը։

Լատվիայի իշխանությունները կտրականապես դեմ են հանդես գալիս ռուսերեն լեզվին պետական կարգավիճակ տալու պահանջին։ Երկրի նախագահ Անդրիս Բերզինշը, վարչապետ Վալդիս Դոմբրովսկին և Սեյմի խոսնակ Սոլվիտ Աբոլտինյան քաղաքացիներին կոչ են արել դեմ քվեարկել օրինագծին։

Իսկ ահա Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը, որը նաև «Центр согласия» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, հայտարարել է, որ մասնակցելու է հանրաքվեին և կողմ է քվեարկելու։

Լատվիայում ներկայումս գրանցված են 1 մլն. 545 հազար ընտրողներ։ Որպեսզի ռուսերեն լեզուն ստանա պետական երկրորդ լեզվի կարգավիճակ, առնվազը 772 հազար մարդ պետք է կողմ քվեարկի։

Սոցիոլոգների գնահատմամբ, օրինագծին կողմ կքվեարկի 250-300 հազար քաղաքացի։

«Утро ru-ն» տեղեկացնում է, որ Լատվիայի ռուսալեզու համայնքը կազմում է երկրի բնաչության 40%-ը։ Վերջին մարդահամարի տվյալներով, Լատվիայում ապրում է մոտ 290 հազար ռուսալեզու բնակիչ, որոնք չունեն քաղաքացիություն եւ զրկված են ընտրելու իրավունքից։