Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանները շարժվում են քաղաքապետարան (տեսանյութ)

Հասարակություն
371fa1a7fa24d34b11cfce4e549a61c3

Մաշտոցի այգու պաշտպանները փետրվարի 20-ին` ժամը 13:00-ին,կհավաքվեն Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելու քաղաքապետից փոխել որոշումը և Մաշտոցի այգում ապամոնտաժել առևտրի տաղավարները:

Նկատենք, որ նման ճանապարհ բնապահպաններին հուշել էր ոստիկանությունը, որի երեք օր առաջ տարածած հաղորդագրության մեջ ասվում էր.

"Իրավիճակի անհարկի սրումը և դրանով պայմանավորված` վարչական հարկադրանքի կիրառումը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից, և իրենց բողոքն արտահայտել "Հավաքների ազատության մասին" օրենքին համապատասխանող եղանակներով":

 Ի դեպ, Մաշտոցի պուրակ այս օրերին այցելել են  հայտնի մարդիկ, քաղաքական- հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ, երեխաներ: