A
A
Իրավապաշտպանները միացան բնապահպաններին
Մաշտոցի պողոտային հարակից պուրակում այս պահին բողոքի ակցիա անցկացնող բնապահպանների շարքերը համալրում են իրավապաշտպաններ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ։
«Ա1+»-ի լրագրողը ակցիայի վայրից հաղորդում է, որ ոստիկանները ցուցարարներին նախազգուշացրել են, որ 20 րոպեից պուրակը չլքելու դեպքում ստիպված են լինելու օրենքով նախատեսված կարգով իրենք հեռացնել ակցիայի մասնակիցներին։
Ակցիայի վայրում գտնվող իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Ա1+»-ի լրագրողին հայտնել է, որ ակցիան կրում է խաղաղ բնույթ եւ ոստիկանների կողմից ցուցարարներին հեռացնելու ցանկացած գործողություն կլինի ոչ իրավաչափ։
Բնապահպաններն այս պահին պատրաստվում են բացօթյա մամուլի ասուլիս անցկացնել։