Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրի հաշվարկը՝ նոր մեթոդով

Հասարակություն
2504074d00201f3c43743a050832df07

«Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատակիցները Ֆիզիկայի ինստիտուտի ջրաչափական հանգույցը սեփական ուժերով և բաժանորդի նյութական օժանդակությամբ տեղափոխել եմ դեպի փողոցի ջրագիծ, ինչպես և նախատեսված է գործող օրենսդրությամբ:

«Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժինը տեղեկացնում է, որ այսուհետ մատակարարվող ջրի հաշվարկը կկատարվի արդեն փողոցում` իրավասությունների սահմանազատման կետում տեղադրված ջրաչափի ցուցմունքի հիման վրա, ինչը կհստակեցնի հարաբերությունները՝ կողմերի միջև, կբարձրացնի բաժանորդի կողմից ներքին ցանցում վթարները հայտնաբերելու ու վերացնելու շահագրգռվածությունը և կհանգեցնի ջրի արդյունավետ օգտագործմանը: