Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պուրակի հարցը կհասնի Վարչական դատարան (տեսանյութ)

Հասարակություն
6748bd7336fdc0f684d667ec216519e3

Ժամը 19-ի սահմաններում Մաշտոցի պուրակում ավարտվեց քաղաքապետարանի որոշմամբ կանաչ տարածքներում առեւտրային կրպակներ տեղադրելու դեմ կազմակերպված բողոքի այսօրվա ակցիան։

Բնապահպանները հայտարարեցին, որ կանաչ տարածքները գիշերային ժամերին պահպանելու առաքելությունը վստահում են ոստիկաններին եւ գնացին տուն՝ վաղն առավոտյան վերադառնալու եւ բողոքի ցույցը շարունակելու պայմանով։

Ի դեպ,  պուրակը  փողոցից անջատող երկաթե ցանկապատը, որը տեղադրվել էր մի քանի օր առաջ,  օրվա վերջում ապամոնտաժեցին։ Ակցիայի մասնակիցները ուրախացան՝  համարելով սա մի քայլ դեպի հաղթանակ։ Երբ փորձեցինք չշտել, թե ում ցուցումով են ապամոնտաժում այդ, աշխատակիցները չցանկացան ասել՝ նշելով, թե իրենց ասվել է, անում են։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները բնապահպաններին սպառնում էին հարկադրաբար հեռացնել տարածքից, եթե ինքնակամ չհեռանան, սակայն բարեբախտաբար ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախում տեղի չունեցավ։ Ոստիկաններից ոչ մեկը չցանկացավ պարզաբանում տալ տեսախցիկի առաջ իրենց հետագա քայլերի մասին։

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ա1+»-ին հայտնեց, որ կանաչ տարածքները կառուցապատելու՝ քաղաքապետարանի որոշման դեմ վաղը հայց են ներկայացնելու  Վարչական դատարան։