Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի այգում գիշերով շինարարություն է սկսվել (տեսանյութ)

Հասարակություն
300cc052d1a2958db7a73128eba4ab75

Այս պահին Մաշտոցի այգում ինտենսիվ շինարարություն է ընթանում: Այն հատվածում, որտեղ բնապահպաններն էին հավաքվել եւ կանգնել էին մինչեւ ժամը 19:00-ն , այս պահին կրպակ է կառուցվում: Մոտ կես ժամ առաջ այգի են եկել շինարարներ եւ տեղադրում են խանութ-կրպակների տանիքները, դռներն ու լուսամուտները:

Շինարարական աշխատանքները հսկում են շուրջ 40 ոստիկաններ: Այգուն հարակից փողոցում կանգնած է  ավտոբուս, որով բերել են ոստիկաններին; Ինչով  է պայմանավորված գիշերային նման ակտիվությունը, բնականաբար, ոստիկանները եւ շինարարները չցանկացան մեկնաբանել:

Լուրը ստանալուն պես այստեղ են եկել մոտ տաս բնապահպան; Նրանց համար անսպասելի էր նման պատկերը, քանզի նրանք դեռ ակնկալում էին, որ Երեւանի քաղաքապետարանը կլսի իրենց ձայնը եւ ետ կկանգնի այստեղ առեւտրի կրպակներ տեղադրելու որոշումից;

Ի դեպ, բնապահպանները այգուց  երեկոյան հեռանալուց առաջ հայտարարեցին, թե հանրային այգու հսկողությունը թողնում են հանրային ոստիկաններին եւ այստեղ կհավաքվեն առավոտյան ժամը տասին;