Քաղաքապետը դրժեց խոստումը (տեսանյութ)
«Առավոտից այգում ենք, այստեղ մեծ թվով, մոտ 40-50 ոստիկաններ են, որոնք հետևում են շինարարական աշխատանքներին: Նրանք խոստացել էին, որ մինչ առավոտ թույլ չեն տալու շինարարներին ինչ որ բան անել, սակայն հիմա հետևում են, որպեսզի շինարարությունը շարունակվի: Այս պահին բանվորները տեղադրում են կրպակների ապակիները»,- Մաշտոցի պուրակից «Ա1+»-ի լրագրողին հայտնեց բնապահպան-ակտիվիստ Վահրամ Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ժամ առաջ՝ երեկ երեկոյան բնապահապներին հաջողվել էր կասեցնել կրպակների շինարարությունը, սակայն գիշերը ժամը 12-ից շինարարությունը վերսկսել է։
Երևանի գլխավոր` Մաշտոցի պողոտային հարող պուրակում բնապահպաններն արդեն 11 օր է պայքարում են հանրային այգու կանաչ տարածքը պահպանելու համար: Այգում տեղադրվում են Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կրպակները:
Հիշեցնենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր հաշվի առնել բնապահպանների առաջարկները՝ այգու տարածքը պահպանելու վերաբերյալ, սակայն արդեն երեկ նա հայտարարել էր, որ այգին կանաչ գոտի չէ։