80 մեքենա՝ ձնաբքի գերի
Փետրվարի 20-ին Շիրակի մարզում` Աշոցք-Բավրա ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է երթևեկությունը և խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ:
Համապատասխան տեխնիկայով մաքրվել է ավտոճանապարհի անանցանելի հատվածը և մոտ 80 ավտոմեքենաներ (մոտ 150 ուղևորներ) շարունակել են երթևեկությունը:
Ձնաբքի հետևանքով արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերվել նաև Շիրակի մարզում` Գյումրի-Ամասիա, Աշոցք-Թորոս ավտոճանապարհներից, Մայիսյան գյուղի մոտակայքից, Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզում` Քարվաճառ-Վարդենիս ավտո¬ճա¬նա¬պարհից (Սոթք գյուղի մոտակայք):
Մեքենան այրվել է
Փետրվարի 20-ին` ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել`16.44-ին:
Այրվել է Լ. Կիրակոսյանին պատկանող «Օպել» մակնիշի 10 LT 864 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի մասն ամբողջությամբ:
Հրդեհ Արշալույսում
Փետրվարի 20-ին` ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի թիվ 15 փողոցի 25-րդ տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է հյուրասենյակի բազմոցը և ջերմահարվել առաստաղը:
Գազի արտահոսք
Փետրվարի 20-ին` ժամը 20.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի թիվ 84 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով ձեռքերի և ոտքերի 2-րդ և 3-րդ կարգի այվածքներով Արարատ քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն տան բնակիչներ`1963 թվականին ծնված Դաչին Մշոյանը, 1969 թվականին ծնված Հովհաննես Արարատյանը և 1960 թվականին ծնված Վաչագան Կարապետյանը, որոնք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից: