Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում զորավարժություններ են սկսվել

Հասարակություն
76e21af3b183aaa6d2468caddb483860

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի միջուկային օբյեկտների պաշտպանությանն ուղղված զորավարժություններ են սկսել։

Զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Իսրայելի ռազմատենչ հայտարարություններով՝ այդ երկիրը Իրանին սպառնում է ռմբակոծել միջուկային օբյեկտները, եթե վերջինս չդադարեցնի միջուկային զենքի արտադրությունը։

«Sarolla» պայմանական անունը կրող զորավարժությունները կտեւեն 4 օր, հակաօդային պաշտպանության ռազմական ինքնաթիռների եւ հրթիռային բոլոր համակարգերի մասնակցությամբ։

Նախօրեին ԱՄՆ նախագահի կողմից գործուղված դեսպանը չկարողացավ համոզել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հրաժարվել Իրանին հարվածելու գաղափարից,- տեղեկացնում է «Интерфакс»-ը։

Վաշինգտոնում համոզված են, որ Իսրայելին չի հաջողվի ոչնչացնել Իրանի միջուկային արդյունաբերության բոլոր օբյեկտները, այլ ընդամենը մեկ -երկու տարով կհետաձգի զենքի արտադրությունը։

Ավելի վաղ Պենտագոնը խոստովանել էր, որ գոյություն չունի այնպիսի մի զենք, որը կոչնչացնի Իրանի միջուկային զենքի արտադրության ստորգետնյա բունկերները։

Փոխարենը Իրանի առաջնորդները հավաստիացնում են, որ «Շահաբ» հրթիռների համար հասանելի է Իսրայելի ողջ տարածքը։