Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը փակել էր գետնանցումը

Հասարակություն
7965e67f0e24b892a86d97f315d86930

Փետրվարի 21-ին ժամը 10.00-ից Երևանի ճանապարհային ոստիկանությունը փակել էր Աբովյան փ.-Հերացի փ. ավտոճանապարհային գետնանցումի մուտքը: Պատճառը` 'Երևան Ջուր' ՓԲԸ կողմից գետնանցումի մեջ իրականացվող մաքրման աշխատանքներն էին:

Ինչպես հայտնի է, նախորդ օրը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Կամո Արեյանը շահագրգիռ կազմակերպություններին հանձնարարել էր Երևանը ձնհալքի ջրերից և հեղեղումներից պաշտպանելու, ինչպես նաև բնականոն ջրահեռացումը կազմակերպելու նպատակով, մասնավորապես, մաքրել, կարգի բերել ջրահեռացման համակարգերը: Սակայն 'Երևան Ջուր' ընկերությունը, ըստ 'Արևելք' շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի, որոշել է անել ավելին. անձևատարներից զատ, ամբողջապես մաքրել ձյունից ինչպես նշված, այնպես էլ Կորյուն-Հերացի և Խանջյան-Սայաթ-Նովա գետնանցումները, դրանով իսկ նպաստելով տրանսպորտի աշխատանքին:

Հարկ է նշել, որ անցյալ տարի նորից ընկերության ուժերով շտկվել էին որոշ գետնանցումներում հայտնաբերված թերությունները, որոնք հորդ անձրևների դեպքում ջրերի կուտակման պատճառ էին հանդիսանում ու կաթվածահար անում երթևեկությունը: Մասնավորապես, նույն Աբովյան փ.-Հերացի փ. գետնանցումը հեղեղումներից զերծ փահելու համար տեղադրվեցին 4 լրացուցիչ ջրընդունիչներ և կառուցվեց անձրևատար դեպի Գետառ:

Կեսօրին, ճիշտ ժամը 12.27-ին առաջին ավտոմեքենաներն անցան գետնանցումով, իսկ 'Արևելք' շահագործման տնօրինության 'Կենտրոն' տեղամասի աշխատակիցները Արթուր Զակեոսյանի գլխավորությամբ ձեռնամուխ եղան մաքրման աշխատանքներին Կորյուն-Հերացի գետնանցումի մեջ : Տեղեկությունը փոխանցել է «Երեւան Ջուր» ընկերության հաղորդակցության բաժինը։