Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահակաշվիլին ծախում է Աջարիա՞ն

Հասարակություն
bb688b87e33488bf01452a523ccb8512

Աջարիայում 19-րդ դարում ավերված «Ազիզիե» մզկիթների վերականգնման թույտվությունը Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարնաձեն համարում է «անուղղելի սխալ»։

Այս մասին «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ Շեվարդնաձեն հայտնել է, որ մզկիթները վերականգնելու որոշումը կայացվել է Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների համատեղ քննարկման արդյունքում։

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ նման որոշումը կարող է մեծացնել մուսուլմանական ազդեցությունը՝ Աջարիայի վրա,- տեղեկացնում է «Грузия онлайн»-ը։

Մեկ ամիս առաջ ձեռք բերված՝ Թուրքիայի և Վրաստանի միջկառավարական համաձայնությամբ նախատեսվում է վերականգնել նաեւ Թուրքիայում խոնարհված վրացական տաճարները։

Այս որոշումը Վրաստանում քննադատության ալիք է բարձրացրել։ Ընդիմությունը Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է «Աջարիան Թուրքիային վաճառելու» մեջ։

Շեվարնաձեն ստեղծված իրավիճակից դուրս գալու հույսը կապում է համայն Վրաստանի կաթողիկոս Իլյա երկրորդի «իմաստուն խոսքի» հետ։