A
A
Փոխնախարար. Նոտարներն էլ դեկոլտե չեն հագնում
«Եթե նախկինում նոտարները գալիս էին, կներեք, կես մետրանոց դեկոլտեով, 3 կգ ոսկեղենով, 2 կգ շպար` դեմքներին, այսօր զգալիորեն... ամեն դեպքում առավոտ ինքը ինչպես կգա գործի, ինձ հետաքրքիր չի, բայց գործը սկսելուց հետո պետք է ունենա որոշակի կոկիկ տեսք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը։
Ըստ նրա՝ այդ փոփոխությունը անզեն աչքով տեսանելի է, բացի այդ՝ բարեփոխումների շնորհիվ քաղաքացիների նկատմամբ նոտարների վերաբերմունքը փոխվել է:
Ի դեպ, առաջիկայում հայ նոտարները կվերապատրաստվեն արտերկրում։