Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքից հեռացել է առյուծներին սանձահարողը

Հասարակություն
d6c2e2849f95d9c59e922dc6a000ae82

Այսօր Մոսկվայում, 87 տարեկան հասակում, մահացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան։ Լուրը ИТАР-ТАСС-ի միջոցով հաղորդել Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի փոխնախագահ Կլիմ Լավրենտեւը։

Լյուդմիլա Իվանովնան ընդամենը մի քանի օր առաջ էր կորցրել սիրելի ամուսնուն՝ կինոռեժիսոր Սերգեյ Կոլոսովին, իսկ այսօր էլ ինքն է հեռացել կյանքից։

Կասատկինայի խաղացած լավագույն դերերը հենց Կոլոսովի նկարած ֆիլմերում են եղել։ 1964-ին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրված «Կրակը վերցնում ենք մեզ վրա» հեռուստասեիալը Կասատկինային բերեց մեծ ճանաչում ու օգնեց նրան նվաճել հանդիսատեսի սերը։

Ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն դերասանուհու հայտնի դերերը՝ «Առյուծներին սանձողը», «Մեղրամիս», «Տրեստ օպերացիա», «Հիշիր քո անունը», «Կրկեսի արքայադուստրը», «Դատավորը որոգայթում» և այլ ֆիլմերից։