Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախթալայում հավաք է անցկացվելու

Հասարակություն
139c6ef26f01f4e89fd46643ab8ee877

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատանքային շահերի պաշտպանության կազմկոմիտեն փետրվարի 23-ին ժամը 16:00-ին Ախթալայի կենտրոնական հրապարակում հրավիրել է աշխատակիցների և բնակչության հավաք, ուր ներկայացնելու են իրենց հուզող հարցերը և կպատասխանեն լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նախատեսվում է նաև շրջայց Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող պոչամբարների, բաց հանքի տարածք:

Հիշեցնենք, որ Ախթալայի ԼՀԿ -ի մի խումբ աշխատակիցներ, փետրվարի 20-ին բաց նամակով դիմել էինք Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով օֆշորային գոտում գրանցված «Մեթըլ Փրինց» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում աշխատակիցների համար «ստեղծված անհանդուրժելի աշխատանքային, սոցիալական, աշխատանքի անվտանգության, բնապահպանության հարցերին և Ախթալա, Շամլուղ քաղաքներում Ախթալայի ԼՀԿ -ին պատկանող օբյեկտներում առկա անմխիթար վիճակին վերաբերող հարցեր»:

Ի դեպ, կոմիտեն հայտնում է, որ Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը նույն օրը՝ փետրվարի 23-ին ժամը 14:00-ին Ախթալա քաղաքում հրավիրել է մամլո ասուլիս` սահմանափակ թվով լրատվամիջոցների համար: