Իրանում քահանան մահապատժի է ենթարկվել
Պատանեկության տարիներին քրիստոնեություն ընդունած Յուսեֆ Նադարխանիին, որն այսօր դարձել էր Ռաշտ քաղաքի քրիտոնեական եկեղեցու հովիվը՝ մահապատժի է ենթարկվել իսլամն ուրանալու համար։
Նադարխանին ձերբակալվել է 2009 թվականին՝ հավատուրացության մեղադրանքով։ Անցյալ տարի Իրանի դատարանը նրա նկատմամբ մահվան դատավճիռ է կայացրել։
Իրանի ռեֆորմիստական «Rasha News» վեբկայքը հաղորդել է, որ դատարանի որոշման մասին տեղեկացրել են բանտում գտնվող Նադարխանիին միայն երեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ին։ Աղբյուրը հաղորդում է, որ քրիստոնեա հովիվը կարող է մահվան դատապարտվել ցանկացած պահի, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։
ԱՄՆ-ը խստորեն դատապարտել է իրանական դատարանի որոշումը։
Սպիտակ տունը այդ առիթով հրապարակել է հայտարարություն, որտեղ իրանի դատարանի որոշումը գնահատել է, որպես սեփական Սահմանադրության և հոգևոր արժեքների «ցնցող խախտում»։