A
A
Վրաստանը վերացնում է ԽՍՀՄ հետքերը
Վրացական Բաթումի քաղաքում այսօր ապամոնտաժել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշարձանը,- տեղեկացնում է «Վեստի»-ն։
Ըստ աղբյուրի՝ հուշարձանը, որի ապամոնտաժումը տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց բողոքների ուղեկցությամբ, տեղադրվելու է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում։
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է հուշարձանը քանդելու որոշումը, այն գնահատելով որպես ԽՍՀՄ ժողովուրդների հիշատակը պղծելու արշավանք։
Հայտնի է, որ սա առաջին դեպքը չէ, եւ Վրաստանում նման ԽՍՀՄ տարիներին տեղադրված հուշարձաններն ապամոնտաժում են։ 2009-ին պայթեցվեց Քութաիսիի հուշարձանը, իսկ 2010-ին քանդվեցին մի քանի շրջկենտրոններում տեղադրված հարթաքանդակները։