Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էխո Մոսկվին» կարող է մտնել .com տիրույթ

Հասարակություն
65c804d40287d5e8af43db63e89cb242

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը կարող է տեղափոխվել այլ տիրույթ, դոմեյնային անունների գրանցման Ռուսական խոշոր «Ру-կենտրոնի» միակողմանի որոշմամբ փակվելու վտանգից խուսափելու համար։

Այս մասին այսօր հայտնել է «Իզվեստիան», վկայակոչելով ռադիոկայանի կայքէջի գլխավոր խմբագիր Անդրեյ Խոդորչենկովին։

Թերթի տվյալներով, «Էխո Մոսկվին» քննարկում է ԱՄՆ վարչական ենթակայության տակ գտնվող «.com» տիրույթ տեղափոխվելու հարցը։

Համաձայն նոր հաստատված կանոնակարգի, որն ուժի մեջ է մտել փետրվարի 24-ին,
դոմեյնային «Ру-կենտրոն»-ը իրավունք է ձեռք բերել անհապաղ փակել բռնության եւ իշխանություն տապալելու կոչեր պարունակող, ինչպես նաեւ անջատողական գործունեություն իրականացնելու նպատակով տարածվող նյութերի հոսքեր ապահովող երրորդ մակարդակի դոմեյնները։

Բացի այդ, կարող են փակվել ու կասեցվել կրոնական զգացմունքներն ու մարդկային արժանապատվությունը վիարավորող, հասարակական շահերին, հումանիզմին եւ բարոյականությանը հակասող դոմեյնների գործունեությունը։

Ընդ որում՝ գրանցող ընկերությունը կարող է ինքնակամ գնահատել օրենքի տառին համապատասխան լինել-չլինելու՝ օգտատերերի գործունեությունը։

Ավելի վաղ, «Ру-կենտրոնի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պոպովը հայտարարել էր, որ երրորդ մակարդակի դոմյեններում գործող՝ msk.ru, spb.ru, com.ru եւ այլ կայքերի գրանցման կանոնակարգը չի փոխվի եւ չի սպառնա Ինտերնետ ցանցի ռուսական սեգմենտում աշխատողների խոսքի ազատությանը։

Իսկ ահա նախօրեին սահմանափակվել է «Գելիքս» կենտրոնի կայքը, որտեղ տեղադրված են եղել Ռուսաստանում ընտրական գործընթացներին վերաբերվող անկախ դիտորդների նյութերը։

Կայքի եւ «Ռուսական էլեկտրոնային վիճակագրության» տվյալների հասանելիության սահմանափակման մասին հաղորդել է քաղաքագետ, Սանկտ-Պետերբուրգում Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Գոլոսովը։

«Սա ռուսական Ru-Center գրանցող ընկերության ձեռքի գործն է»,- իր «Կենդանի մատյան»-ում գրել է Գոլոսովը։