Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը հանդիպել է բուժաշխատողներին

Հասարակություն
59b4024f50c71aa2f924e787d20837e5

Մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների արդիականացման և զարգացման հարցեր են այսօր քննարկվել Երևանի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմելով ներկաներին, նախ կարևորել է բնակչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարևոր ցուցիչն է:

«Ծառայությունների որակի հետևողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի որ ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու ենք «ոչ մի բողոք քաղաքացիներից» սկզբունքով»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև Գր. Նարեկացի և Սուրբ Աստվածամայր ԲԿՓԲ-ների՝ անջատման ձևով վերակազմավորելու գործընթացին, որի արդյունքում կստեղծվեն առանձնացված առողջապահական ընկերություններ՝ առանձին իրավաբանական կարգավիճակներով:

«Վերակազմակերպումը հանգեցնելու է արդյունավետ կառավարման, ինչը ևս նպաստելու է քաղաքացիերի սպասարկման որակի բարելավմանը»,- շեշտել է քաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների արդիականացման հարցին, Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը:

«2012 թվականին առողջապահական ոլորտի առաջընթացը նաև ձեր առաջարկություններից է կախված: Ձեզանից սպասում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաև նոր ներդրողներ ներգրավելով»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Լուրը փոխանցել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։