Տիմոշենկոն՝ Նոբելյան մրցանակի թեկնածու
Այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու համար ամբողջ աշխարհից առաջադրվել են 231 թեկնածուներ։ Նրանցից 188-ը անհատներ են, 43-ը՝ կազմակերպություններ։
Այսօր այս մասին տեղեկացրել է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի քարտուղար Գեիր Լունդեստադը։
Հանձնաժողովն արդեն 50 տարի է, թեկնածուների անունները գաղտնի է պահում, սակայն նրանք, ովքեր առաջադրում են այս կամ այն թեկնածուին, կարող են նրա անունը հայտնել բոլորին։
Ըստ այդմ, այս տարվա թեկնածուների ցուցակում է ընդգրկվել ամերիկացի զինվոր Բրեդլի Մենինգը, որը մեղադրվեց «Wikileaks»-ին հայտնի մարդկանց գաղտնի տվյալները հանձնելու համար։
Նոբելյան մրցանակի թեկնածու է առաջադրվել նաև Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, որը միացրեց Համաշխարհային 2րդ պատերազմի տարիներին բաժանված գերմանական երկու հանրապետությունները։
Ճաղերի ետևում հայտնված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն էլ է հայտնվել թեկնածուների ցուցակում։ Նրա անվան կողքին նշված են նաև ռուս իրավապաշտպան Սվետլան Գաննուշկինայի, Թունիսի նոր նախագահ Մոնսեֆ Մարզուկի և արաբական Al Jazeera հեռուստաալիքի ներկայացրած թեկնածությունները,- գրում է բրիտանական Daili Telegrapf -ը։