A
A
Պատահար Ֆրանսիայի հրապարակում
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 27-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են թիվ 41 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը և «Շկոդա» մակնիշի թիվ 79 համարի տրոյլեբուսը:
Միկրոավտոբուսի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 27-ին ոստիկանության ծառայողները, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ գիշերը, ժամը 00.45-ից 04.50-ն ընկած ժամանակահատվածում, նա Արցախի փողոցի թիվ 23 շենքի բակից փախցրել է թիվ 76 երթուղին սպասարկող «ԳԱԶել-3321» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է հետաքննություն: