Բացահայտվել է Բեն Լադենի սպանության գաղտնիքը
Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության վերլուծական Strategic Forecasting Inc. (Stratfor) ընկերության ներքին նամակագրության որոշ տվյալներ, որոնք բացահայտում են անցած տարի «թիվ 1 ահաբեկչի» սպանության որոշ գաղտնիքներ։
Եթե հավատալու լինենք Stratfor-ի աշխատակիցներին, ապա «Ալ-Ղաիդայի» առաջնորդը պարբերաբար հարաբերվել է Պակիստանի ռազմական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, երբ երկար տարիներ թաքնվել է այդ երկրում։
Ինչպես հայտնի է, Բեն Լադենին սպանել է ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատը, 2011-ի մայիսին, Պակիստանի Աբոտաբադեի իր առանձնատանը։
Ըստ հրապարակված հաղորդագրություններից մեկի, որն իրենից ներկայացնում է Բեն Լադենի ոչնչացման նպատակով հավաքված նյութերի վերլուծությունը, Պակիստանի հետախուզության առնվազը 12 աշխատակիցներ տեղյակ են եղել ահաբեկչի գտնվելու վայրի մասին,- հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը։
Վերլուծաբաններից մեկի նամակում չեն նշվում Պակիստանի պետական գործիչների անունները, սակայն նշվում է, որ այդ անունները հայտնի են եւ ԱՄՆ այդ տեղեկությունը կարող է օգտագործել որպես խաղաղաթուղթ՝ Իսլամաբադի հետ բանակցություններում։
Հիշեցնենք, որ չնայած ԱՄն հայտարարություններին, թե. Պակիստանի կառավարությունը չի կարող չիմանալ, որ Բեն Լադենը 2006-ին ապաստան է գտել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրում, սակայն պաշտոնական Իսլամաբադը կտրուկ հերքում էր այդ մեղադրանքները։