Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմաբնակարանը կարող է փլվել

Հասարակություն
ca48fb5926bd9d7fa653a717772756a9

Փետրվարի 28-ին, ժամը 00.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 66 շենքի տանիքից սահած ձյունը վնասել է քիվապատը, որի մի հատվածը կարող է ընկնել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում կատարված զննման արդյունքում պարզվել է, որ տանիքի ամբողջ երկարությամբ մոնտաժված քիվապատի մոտ 5 մետր հատվածը կախված է շենքից դուրս, մյուս հատվածը` մոտ 20 մ երկարությամբ, ընկած է տանիքի ձյան վրա, և հալվող ձյան վայր ընկնելու դեպքում քիվապատը տանիքից ներքև կընկնի:

Տանիքում կուտակված ու պարբերաբար թափվող մոտ 30 սմ հաստությամբ ձյան շերտի պատճառով հնարավոր չէ քիվապատի վնասազերծման աշխատանքներն իրականացնել տանիքից:

Դեպքի վայրում են գտնվել նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության պետը և համատիրության ղեկավարը:

Քիվապատի վնասազերծման աշխատանքները կշարունակվեն առավոտյան` Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցների հետ համատեղ: