Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Հարթունյանը կդիմի Եվրոդատարան (տեսանյութ)

Հասարակություն
38e846ba03ba53f8146d452bd9415ab7

«Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանին եւ նրա ընտանիքին վիրավորել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, թե. Նարեկի գործը տիպիկ սփյուռքահայերի գործերից է, ովքեր խուսափում են հարկերից եւ կասկածի տակ է դրել նրա բարեգործական նպատակները:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշելով, որ Ռուսաստանից ներմուծել է մակարոնեղեն և ալյուր՝ «Ցար» ապրանքանիշի, «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանն ասաց. «Հարգելի պարոն Ալավերդյան մեր բարեգործությունը սկսվել է շատ վաղուց՝ 1940-50-ական թվականներից` Հալեպում, մեծ հայրիկս ինչե՜ր է արել, դպրոց է կառուցել, իսկ հայրիկս բարեգործությունը Հայաստանի մեջ սկսել է 1959 թվականից, զանազան ոլորտներում, զանազան մարդկանց հետ, ավելի բացահայտ՝ 2003 թվականին, Քնարավանի կառուցումը՝ մորս հիշատակին, հաջորդաբար եղել են «Նարեկացի» արվեստի միությունները Շուշիում և Երևանում»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը մեղադրում էր «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» Ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին՝ խոշոր չափերով հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումներից «չարամտորեն խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեջ, որը կատարվել է խոշոր չափերով: Ընկերության գույքի վրա կալանք էր դրվել, իսկ տնօրենը՝ կալանավորել, հետո ազատ էր արձակվել:

«Մենք չարամտորեն հարկերից խուսոփող մարդ չենք եղել, ոչ էլ կարող ենք լինել: Ես հայտատարել եմ ու էլի եմ հայտարարում, թող լինի արդար վճիռ դատարանով ու մենք այդ հարկերը կվճարենք»,- ասաց պարոն Հարթունյանը:

Սփյուռքահայ գործարարի հետ կատարվածը փաստաբան Հայկ Ալումյանը գնահատում է որպես սովորական հաշվեհարդար. «Քրեական գործից տարօրինակ ձևով դուրս են մանցել այն երկու հոգին, ովքեր բոլոր տվյալներով պետք է պատասխանատվություն կրեին, եթե իրոք տեղի է ունեցել հարկերից չարամտորեն խուսափում: Հիմա այդ երկու հոգու ցուցմունքների վրա կառուցված է Պարոն Հարթունյանի և ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանի ու հաշվապահ Արթուր Գալստյանի մեղադրանքը: Սևակ Արզարունին կամ Արծրունին, որն այդ ժամանակ ընկերության միակ սեփականատիրոջ կողմից ունեցել է լիազորագիր՝ սեփականատիրոջ իրավունքներն իրականացնելու համար և Արծրուն Մարտիրոսյանը քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, քննիչների ուղորդմամբ ցուցմունքներ են տալիս իրենց վրայից սլաքը փորձելով ուղղել այլ անձանց վրա, ինչն էլ տարօրինակ ձևով նրանց մինչև հիմա հաջողվել է»:

Հայկ Ալումյանը վստահեցնում է, որ ներպետական դատարաններում արդարությունը չվերականգնելու դեպքում, իրենք անպայման դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: