Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա1+-ն` արդեն նաև Անդրոիդի համար

Հասարակություն
979d3da342d905635f71031246912005

Շտապում ենք ուրախացնել բոլոր նրանց, ում սմարտֆոնը կամ մյուս շարժական սարքերն աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգով:

Ա1+-ի նոր` Անդրոիդ հավելվածն արդեն կարող եք արագ և անվճար ներբեռնել Անդրոիդ շուկայից (Android market): Հավելվածը ոչ միայն թարմացվում է կայքին զուգահեռ, այլև ունի կայքում առկա բոլոր գործառույթները` Յութուբից մինչև ուղիղ հեռարձակում, բլոգ, Քո Աչքերով հավելված և այլն:

Հավելվածը ներբեռնելուց հետո ուշադրություն դարձրեք թաքնված մենյուին, որտեղ կգտնեք լուրերից բացի մյուս բոլոր բաժինները:

Հետաքրքիր է, որ live` ուղիղ եթեր բաժինն ակտիվանում է այն պահին, երբ Ա1+-ով այդ պահին ընթանում է ինտերնետային ուղիղ հեռարձակում: Ընդհանրապես հավելվածից օգտվելը շատ հեշտ է, այն շատ թեթև է, չի ծանրացնի ձեր սարքը, գործարկվում է վայրկյանների ընթացքում:

Միշտ իրար հետ կապի մեջ լինենք!

Քանի որ հավելվածը նոր է գործարկվել, շնորհակալ կլինենք, եթե մեզ գրեք` որևէ թերություն նկատելու կամ հետաքրքիր առաջարկի դեպքում