Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանների հայցը ետ են վերադարձրել

Հասարակություն
5705e21ce81697443072fccdef8d8106

Երեւանի վարչական դատարանը ետ է վերադարձրել բնապահպանների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայցն ընդդեմ Մաշտոցի պուրակում կատարվող ապօրինությունների։

Զարուհի Փոստանջյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այդ մասին իրեն տեղեկացրել են բանավոր։ «Բայց թե ի՞նչ հիմնավորմամբ, դեռ պարզ չէ, քանի որ փոստային բաժանմունքի միջոցով չեմ ստացել մերժման հիմքերը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Հայցով պահանջվում էր չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը, նաեւ արգելել պուրակում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները:

Արդեն 19 օրն է, բնապահպանները Մաշտոցի պուրակում հերթապահում են, որպեսզի պուրակում չտեղադրվեն Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կրպակները։