Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիական անհնազանդություն՝ Լոնդոնում

Հասարակություն
b93f7bc6905163a0868bb4244fa79bf3

Մեծ Բրիտանիայի խոշորագույն «Unite» աշխատավորների արհմիությունը սպառնացել է տապալել լոնդոնյան ամառային օլիմպիադան, ի պատասխան կառավարության կիրառած տնտեսական կոշտ պատժամիջոցների։

Այս մասին «The Guardian» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է արհմիության գլխավոր քարտուղար Լեն Մաքլասկին, տեղեկացնում է «Lenta. ru»-ն։

Ղեկավարը նշել է, որ կողջունի իրենց ակցիային միանալ ցանկացող բոլոր արհմիություններին։ Բացի այդ, Մաքլասկին քաղաքացիական անհնազանդության կոչ է հղել Բրիտանիայի բնակչությանը։

Բրիտանական արհմիությունները կարծում են, որ կառավարությունը մտադիր է պետական աշխատողների հաշվին խնայել բյուջեի միջոցները, վճարվող քիչ գումարի դիմաց վերջիններիս ստիպելով ավելի շատ աշխատել ու ավելի մեծ հարկեր վճարել պետությանը։

Մաքլասկին հայտարարել է՝ «Նման ծանր պայմաններում անիմաստ է ամբողջ աշխարհին հրավիրել Լոնդոն և անցկացնել ամառային օլիմպիադա, կարծես երկրում ամեն ինչ կարգին է»։