Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը գարուն է գալու

Հասարակություն
0a6e64099eb6314acb599e53417e51b0

Երեւանում արդեն զգացվում է գարնան շունչը։ Ձմռան մռայլ գույները կամաց կամաց տեղի են տալիս գարնանային ներկապնակին։ Քաղաքում ծաղիկներ են հայտնվել, առայժմ՝ ծաղկամաններում։

Հուսանք, որ գարունը Երեւանի դեռեւս պահպանված պուրակներում նույնպես գույներ կվառի ու մայրաքաղաքի բնակչության եւ հյուրերի տրամադրությունը չի ստվերի անգամ խոստացված ձյունը, որը կգա հրաժեշտ տալու մեզ բոլորիս։

Իսկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում գարնան առաջին օրը տեղի կունենա ցուցահանդես՝ «Գարնանային մոտիվներ» խորագրով։ Կցուցադրվի Ընտրանի՝ Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից։

Կներկայացվի 24 ստեղծագործություն Հայասատանի Ռուսական արվեստի թանգարանի (Ա. Աբրահամյանի հավաքածու) պահոցներից, որոնք միավորվում մեկ ընդհանուր թեմայով` կանանց դիմանկարներ և ծաղիկներ:

Ցուցադրությունը կրում է խորհրդանշական է նաեւ նրանով, որ ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, ինչպես նաև սովետական շրջանի մի շարք հայտնի նկարիչների արվեստը, այդ թվում՝ Միխայիլ Վրուբելի, Եղիշե Թադևոսյանի, Եվգենի Լանսերենի և այլոց ստեղծագործությունները: