Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիների պաշտպանության օրն է

Հասարակություն
b600a9084f22e660ec26a6908db380a8

Ամեն տարվա մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը:

Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ:

ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է:

Հիշեցնենք, որ ուղիղ 4 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի մայրաքաղաքում նախագահական ընտրությունների արդյունքի հետ անհամաձայն բազմահազարանոց ցույցի մասնակից քաղաքացիներին սպանդի ենթարկեցին։ Արյունահեղության հետեւանքով երիտասարդ 10 քաղաքացիներ զոհվեցին այդ օրը։