Ձնաբքին գերի է ընկել
Փետրվարի 29-ին, ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Մարտունուց մոտ 14 կմ հեռավորության վրա)` Եղեգնաձորից Մարտունի ընթանալիս, ձնակույտի մեջ են մնացել «ԿամԱԶ» մակնիշի 3 բեռնատար ավտոմեքենա:
Ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհի մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Վարորդներին առաջարկվել է ավտոմեքենաները թողնել և փրկարարների օգնությամբ տեղափոխվել անվտանգ տա¬րածք, սակայն վերջիններս հրաժարվել են և խնդրել իրենց սնունդ հասցնել:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով վերջին 5 կմ ոտքով է հաղթահարել:
Փրկարարները վարորդներին փոխանցել են սնունդ և դեղորայք ու կրկին առաջարկել տեղափոխվել անվտանգ տարածք, սակայն վերջիններս հրաժարվել են:
Ժամը 01.00-ի սահմաններում «Եղեգնաձորի Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհը մաքրվել է, և բեռնատարները վերադարձել են Եղեգնաձոր:
***
Նույն օրը, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանա¬պար¬հին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, ձնակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել:
Ապարանից դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ, որոնք ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Խ. Խաչատրյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 13 ՏՏ 868 պ/հ ավտոմեքենան:
***
Նույն օրը, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճա¬նա¬պար¬հին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, ձնակույտի մեջ արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա:
«Հովհաննես Մարտիրոսյան Ճանշին» ՍՊԸ-ի ուժերով ճանապարհի նշված հատվածը մաքրվել է, երթևեկությունը վերականգնվել, իսկ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:
Վտանգը չեզոքացվել է
Փետրվարի 29-ին, ժամը 11.57-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան 7 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը պոկվել ու կախվել է` վտանգ ներկայացնելով անցորդների համար:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Ք. Գրիգորյանին պատկանող բնակարանի պատշգամբի երեսպատման քարերը թուլացել են և առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարները քարերն ապամոնտաժել և տեղափոխել են անվտանգ տարածք: Հարևան բնա¬կարանի պատշգամբում նույնպես առկա էր նման խնդիր, սակայն բնակիչների բացակայության պատ¬ճա¬ռով աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն քաղաքապետարանի համապատասխան ծա¬ռա¬յություների կողմից՝ առավոտյան:
***
Նույն օրը, ժամը 15.50-ին Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Հրազդանի «Միկրո» թաղամասի թիվ 31 շենքի քիվապատը կախվել է և վտանգ է սպառնում հետիոտնին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ամրացրել են քիվապատի վնասված հատվածը` չեզոքացնելով վտանգը:
Միայնակ ու անօգնական
Փետրվարի 29-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի 65 շենքի 96-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճա¬կում հայտնաբերել 1936 թ. ծնված Վեհանուշ Հալաջյանին, ում «1-03» ծառայության աշխատակիցները ցու¬ցաբերել են բուժօգնություն:
Տանիքը փլուզվել է
Փետրվարի 29-ին, ժամը 16.55-ին Վայոց ձորի մարզի Սալլի գյուղից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել են Լ. Ղազարյանին պատկանող «ՍԵԼԻՄ» ՍՊԸ-ի կաթի վերամշակման արտադրամասի և անասնագոմի տանիքները` 200 քմ մակերեսով:
Ըստ նախ¬նա¬կան գնահատման` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը:
Քարաթափում
Փետրվարի 29-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Հրազդանի կիրճում («Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում) տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Կիևյան կամրջի մոտակայքում՝ կիրճի աջակողմյան լանջից (մոտ 3 մ բարձրությունից) պոկվել են ժայռաբեկորներ ու ընկել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա, ինչի հետևանքով տվյալ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարների, ճանապարհային ոստիկանության և Աջափնյակ վարչական շրջանի սանմաքրման աշխատակիցների համատեղ ուժերով քարերը հեռացվել են ճանապարհի երթևեկելի մասից: