A
A
Միջքաղաքային տրանսպորտը չի աշխատում
Այսօր առավոտից երթուղուց հանվել է Հրազդանից, Սեւանից, Աշտարակից, Արմավիրից, Արտաշատից, Գյումրիից եւ Բաղրամյանից դեպի Երեւան եկող միջքաղաքային տրանսպորը։ Այս մասին «Ա1+»-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։
Նա նշեց, որ տրանսպորտի երթեւեկությունը խափանելու մասին տեղեկությունները հաղորդել են ՀԱԿ տարածքային կառույցների ղեկավարներն ու անհատ քաղաքացիներ, որոնք բողոքում են, որ չեն կարողանում գալ Երեւան, այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին մասնակցելու նպատակով։