Հարեւանուհին մի քիչ փող է գողացել
Փետրվարի 29-ին, ժամը 16.00-ին, Գուգարք գյուղի մի բնակչուհի ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է գրել, թե. փետրվարի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում իր ննջասենյակի զգեստապահարանում դրված գրքի արանքում պահված 160.000 դրամից գողացել են 40.000 դրամ:
Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 59-ամյա մի բնակչուհի՝ փետրվարի 8-ին տուժողի տանը հյուրընկալվելու ընթացքում:
Պարզվել է նաև, որ նույն կինը 2005-ի գարնանը հյուրընկալելով մեկ այլ հարևանուհու տանը՝ սեղանի վրայից գողացել էր 2 գրամանոց ոսկյա մատանի, որը հետագայում վաճառել էր:
Կատարվում է հետաքննություն:
Պատահար Լենինգրադյան փողոցում
Փետրվարի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ ավտոբուսով
Փետրվարի 29-ին, ժամը 09.00-ին, Նորագավիթի 1-ին փողոցում «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Էջմիածին-Երևան ճանապարհին
Փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հատված սոճենիներ
Փետրվարի 29-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Ծափաթաղ գյուղի բնակիչներից մեկի տան բակից հայտնաբերել են նոր հատված 14 սոճենի:
Կատարվում է հետաքննություն:
Վրաերթ Վանաձորում
Փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: