Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքի արվարձանը ջրասույզ է եղել

Հասարակություն
cec8bc6432fbf7148795ca0f0ea8d957

Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեում ավելի քան 30 ժամ հորդառատ անձրև է տեղացել, որը սպառնում է ջրասույզ անել քաղաքի սահմանային մասերը՝ մասնավորապես Նոր Հարավային Ուէլսի շրջանը։ Այստեղ, ըստ օդերևույթաբանների, առաջիկա օրերին ավելի քան 300 մմ տեղումներ կգրանցվեն,- հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը։

Անձրևը դադարել է այսօր առավոտյան։ Օդերևույթաբանները սակայն կանխատեսել են, որ այն շուտով կվերսկսվի։

Իշխանությունները զգուշանալով հնարավոր ջրհեղեղից, մի քանի քաղաքների բնակիչների նախազգուշացրել են հնարավոր էվակուացիայի մասին։ Անասնապահները նույնպես զգուշացվել են անասունների հնարավոր ջրախեղդ լինելու մասին։

Ամենալուրջ վտանգն այս շրջանում ներկայացնում է Նոր Հարավային Ուելսի ջրամբարը, որն այս պահին 80- 90 տոկոսով լցված է ջրով։ Եթե ջրի մակարդակը հասնի 100 տոկոսի + 80 մմ, ապա ամբարտակներն ավտոմատ կերպով կբացվեն և էկոլոգիապես մաքուր խմելու ջուրը կլցվի օվկիանոսը։

Ի դեպ, Ավստրալիայում քարցրահամ ջրեր ստանալը բավական թանկ հաճույք է։

Հիմա Ավստրալիայում ամառ է, որը տևում է դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 28-29-ը։ Այս տարվա ամառն այս մայրցամաքում վերջին 40 տարիների ընթացքում ամենախոնավն է եղել։ Այս տարի Սիդնեում ամռան 50 օրը անձրևային է եղել։