Տիգրան Հակոբյանն ազատության մեջ է
Հանրային հեռուստաընկերության նախկին ղեկավար Տիգրան Հակոբյանն ազատ է արձակվել։
ՀՀ Գլխավոր դատախազությունը բավարարել է 24 ԶԼՄ-ների ղեկավարների խնդրանքը եւ ուսումնասիրելով գործով ձեռք բերված ապացույցները, գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալը որոշում է կայացրել Տիգրան Հակոբյանին կալանքից ազատ արձակելու մասին։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։
Որոշումը կայացվել է նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննության փուլում Տիգրան Հակոբյանը վերականգնել է 10 մլն դրամը, ինչպես նաեւ ազատության մեջ գտնվելու դեպքում մնացած գումարի վերականգնման պատրաստակամություն է հայտնել։
Նա նաեւ ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական, նաեւ վատառողջ է եւ ունի մշտական բուժման կարիք։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր մի քրեական գործով, որի շրջանակներում հափշտակվել էր 184 մլն 224 հազար դրամ։