Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները Սիսիանում զննում են տաքսիները

Հասարակություն
921ea05e780082baddfccebde661fbf2

Սիսիանի ոստիկանության աշխատակիցներն այսօր Երեւան ուղեւորվող մեքենաներում ճանաչելով ընդդիմադիրներին, կանգնեցրել եւ ետ են ուղարկել նրանց։

ՀԱԿ Սիսիանի շտաբի պետ Կամո Սաֆրազյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ բոլոր տաքսի սերվիսներին ոստիկանությունը խստիվ արգելել է մարդկանց, հատկապես ընդդիմադիրներին տեղափոխել Երևան:

Ըստ պարոն Սաֆրազյանի, ոստիկանները ծառայությունը կատարում էին անձնական օգտագործման ավտոմեքենաներով:
Իսկ այն մեքենան, որով հենց ինքն էր ուղեւորվում Երեւան, ոստիկանները ձերբակալել և տեղափախել են ոստիկանության Սիսիանի բաժին:

Մինչ այս պահը Կամո Սաֆրազյանին եւ երեք ընդդիմադիր քաղաքացու Երեւան բերող տաքսին ոստիկանությունում է, իսկ մյուսներին, այնուամենայնիվ, հաջողվել է դուրս գալ Սիսիանից եւ գալ Երեւան։