A
A
Արագաչափ սարքերն անջատված են եղել (տեսանյութ)
Հունվարի 16-ից Երեւանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտման 16500 դեպք, որից 13000-ը՝ արագությունը գերազանցելու պատճառով։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահը նաև հայտնել է, որ մարտի 1-ին եւ 2-ին Արշակունյաց պողոտայում անջատել են արագաչափ սարքերը թույլատրելի արագությունը իջացնելու նպատակով։ Եթե նախկինում թույլատրելի է եղել ժամում 80 կմ արագությունը, այժմ արդեն վարորդները չպետք է գերազանցեն ժամում 70 կիլոմետրը։
Ըստ պարոն Հովհաննիսյանի, արագաչափ սարքերը միացրել են երեկ՝ կեսգիշերին։ Նա նաեւ նշել է, որ Երեւանում կտեղադրվեն եւս 90 արագաչափ սարքեր։