Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոմսում սպանդը շարունակվում է

Հասարակություն
8089f1186c0058b4fb4539880f525091

Կամիր Խաչի միջազգային կոմիտեն հույս ունի վերադառնալ Հոմսի Բաբա-Ամր արվարձանը, որտեղ մինչ օրս շարունակվում է ռմբակոծությունը։

Ինչպես BBC-ին հայտնել է բրիտանական ֆոտոնկարիչ Փոլ Կոնրոյը, որը կոնտուզիա էր ստացել Հոմսում, մարդասիրական կազմակերպության անդամներին Բաբա- Ամր մուտք գործելը խոչընդոտում են Ասադի զորքերը, քանի որ ցանկանում են սպանել բոլոր այն քաղաքացիական և զինվորական անձանց, ովքեր դիմադրել են ռեժիմին։

Կոնրոյի խոսքերով, շրջանում ամեն օր խաղաղ բնակիչներ են սպանվում, որոնք ռմբակոծությունից թաքնվելու պատճառով կասկածվում են ընդդիմության շարքերն անցնելու մեջ։