A
A
Ճապոնական թավջութակներ՝ քանդված տներից
Բազմաթիվ տներ և փայտյա այլ կառույցներ, որոնք քանդվել էին անցյալ տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ու ցունամիի պատճառով, վերածվել են 1000 հատ թավջութակների, որպես մոխիրներից վեր հառնելու խորհրդանիշ,- տեղեկացնում է «Вести. ру»-ն։
Բոլոր 1000 գործիքներն էլ պատրաստել են ճապոնական Ռիկուդզենտակատա քաղաքի վարպետները։
Սարսափելի ողբերգության տարելիցի օրը, առաջինն այդ երաժշտական գործիքներից մեկով հանդես է գալու իսրայելացի անվանի թավջութակահար Իվրի Գիլտիսը։
Զոհվածների հիշատակին կազմակերպված հանդիսությանը մասնակցելու են նաև այլ պրոֆեսիոնալ երաժիշտներ, ինչպես նաև Ճապոնիայի երաժշտական դպրոցների սաները։ Նրանք նվագելու են փլատակներից ստեղծված թավջութակներով։