Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքը կունենա նոր ճանապարհներ

Հասարակություն
ddb35e5b29aba3f9f945d8b17f2d03c5

Երթևեկության կանոնակարգման և բեռնաթաման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր լայնածավալ աշխատանքներ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր 2.5 կմ երկարությամբ եւ 14 մ լայնությամբ երկշերտ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա միանալ նաև Ալմաստ գործարանի հարակից կամուրջի տրասպորտային հանգույցին: Շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսված է ևս մեկ նոր ճանապարհ դեպի բուսաբանական այգի, որով կմիանան Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանները:

Երևանի գլխավոր հատակագծով ևս մեկ նոր ճանապարհաշինական նախագիծ կիրականացվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապելու նպատակով: Անընդհատ երթեւեկությամբ 2,2 կմ երկարությամբ 4 շերտանի նոր ճանապարհի ընդհանուր հողային պաստառի լայնությունը կլինի 35.5 մետր:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում նախատեսված են նաև ասֆալտապատման եւ որոշ ճանապարհների լայնացման աշխատանքներ:

Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։